Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Գյումրի քաղաքում Opel մակնիշի 15 XX 550 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վազգեն Սարգսյան փողոցում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վրաերթի հետեւանքով 30-ամյա Նելսիկ Ղազարյանը տեղում մահացել է, իսկ 23-ամյա Արփինե Մանուկյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Գյումրու ոստիկանները Opel -ի վարորդին տեղափոխել են Գյումրու բաժին:

Կայքի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են: