Հուլիսի 11-ին, ժամը 18:59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Գեղամա ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Scion» մակնիշի 40 AA 222 (վարորդ՝ 1987 թ. ծնված Դ. Հ.) եւ «Nissan Skyline» մակնիշի 35 SL 624 (վարորդ՝ Մ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Toyota Scion» մակնիշի ավտոմեքենան շրջվել է կիրճը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Scion» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 1986 թ. ծնված Ղ. Ղ.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:





























