Ձգձգված հակամարտությունները Եվրոպայի անվտանգության համար վտանգ են ներկայացնում, եւ դրանք չպետք է մնան չլուծված: Այս մասին Աստանայում տեղի ունեցող ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է Եվրամիության ներկայացուցիչ Գերման Վան Ռոմպեյը, հայտնում է Աստանայում գտնվող NEWS.am-ի թղթակիցը: Որպես օրինակ եվրոպացի պաշտոնյան վկայակոչել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման լավագույն կառույց, ինչպես նաեւ ԵԱՀԿ ներկայությունը Վրաստանում՝ լուծելու առկա խնդիրները՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի հիման վրա: Նա նաեւ ընդգծել է, որ հարկավոր է միջոցներ ձեռք առնել առկա հակամարտությունները կարգավորելու համար:
«Չկարգավորված կամ հետաձգված հակամարտություններ տերմինների գործածումը ռիսկեր է ստեղծում, որ այդ հակամարտությունները կդասվեն անհուսալի հակամարտությունների շարքին: Մենք մեզ չենք կարող նման բան թույլ տալ»,-ասաց Պոմպեյը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը,դեպտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայկական պատվիրակությունը՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին: Հայկական պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը:





























