Արդյունավետությունը ԵԱՀԿ աշխատանքի ամենաուժեղ կողմը չէ: Այդ մասին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:
Նրա խոսքով, փոխվստահության բացակայությունը խաթարում է ԵԱՀԿ-ի ունակությունը՝ կազմակերպության պարբերական աշխատանք տանել: Վստահության բացակայությունը ավելի լուրջ նշանակություն է ստանում, երբ ԵԱՀԿ-ն պետք է արձագանքի ճգնաժամերին:
«Ուժեղ եւ արդյունավետ ԵԱՀԿ ԽՎ-ն բացառապես կարեւոր է կազմակերպության համար որպես բաց երկխոսության ամբիոն»,- ասել է նա:
Էֆթիմիուն առաջարկել է, որ առանցքային պաշտոնները, ինչպիսիք են գլխավոր քարտուղարի կամ թեկուզ ԺՀՄԻԳ տնօրենի պաշտոնը, մարդիկ զբաղեցնեն համապատասխան ընտրությամբ, որպեսզի բարձր մակարդակի ներկայացուցիչների ընտրեն:





























