Ֆիլիպինների ՌՕՈւ-ի կործանիչը գրոհայինների կողմից պաշարված Մարավիում խոցել է թիրախը, որի հետեւանքով Ֆիլիպինների բանակի 2 զինծառայող է զոհվել, եւս 11 մարդ վիրավորվել է, փոխանցում է AP-ն:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սխալի հետեւանքով ֆիլիպինցի զինվորներ են զոհվում: Մայիսի վերջին սխալի հետեւանքով ավիահարվածի ընթացքում 11 զինվորականներ էին զոհվել:




























