ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտարարել է, որ  ցանկանում է Կոնգրեսում հնարավորինս արագ առաջ մղել ՌԴ դեմ պատժամիջոցների մասին հզոր օրինագիծը: Ռայանը նշել է, որ գործընթացը նախկինի նման բախվում է ընթացակարգային եւ քաղաքական խոչընդոտների, փոխանցում է Reuters-ը:

Հիմա մենք ընթացակարգային խնդիր ունենք, եւ հանրապետականները դեմոկրատների հետ աշխատում են օրինագիծը Սենատ ուղարկելու համար, լրագրողներին ասել է Ռայանը: «Որոշ քաղաքական խնդիրներ կան` կապված այն երաշխիքների հետ, որ մենք ակամա չօգնենք ռուս օլիգարխներին եւ նավթային ընկերություններին»,- նշել է նա: