Մոսկվայում տեղի է ունեցել «Ծիրան-2017» տոնակատարությունը, որին մոտ 30 հազար մարդ է մասնակցել:

Միջոցառումը, որն անցկացնում է Ռուսաստանի հայերի միությունը` Մոսկվայի կառավարության, ՌԴ նախագահին առընթեր Ազգամիջյան հարաբերությունների խորհրդի, Մշակույթի նախարարության եւ Ազգությունների հարցերով դաշնային գործակալության աջակցությամբ, անցկացվում է արդեն 4-րդ տարին անընդմեջ` մայրաքաղաքի կենտրոնի լավագույն այգիներից մեկում:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը տոնակատարության մասնակիցներին եւ հյուրերին ուղերձ է հղել, որում նշել է, որ «մոսկովյան «Ծիան» տոնակատարության խորհրդանիշը ժողովուրդների հյուրընկալությունը, բարեկամությունը եւ մասնությունն է, որոնք իրենց պատմության, անկրկնելի ազգային կոլորիտի եւ ազգային մշակութային ավանդույթների պահապաններն են»:

Միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթ են ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Պետական դումայի պատգամավորներ եւ այլ հյուրեր: