ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնի թեկնածու Քրիսթոֆեր Ռեյը հայտարարել է, որ կհրաժարվեր Թրամփին հավատարմության երդում տալ: Նա նաեւ հերքել է Թրամփի հայտարարությունը, որը ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ քննությունը «վհուկների որս» է անվանել, փոխանցում է Reuters-ը:

Ռեյը հաստատակամ հայատարարել է նախագահից անկախ լինելու մտադրության մասին եւ քիչ հավանական է համարել այնպիսի իրադրությունը, որի դեպքում ինքը կհամաձայնվեր նրա հետ դեմ առ դեմ հանդիպել:

Սենատորներին դիմելով` Ռեյն ընդգծել է, որ ՀԴԲ-ի գոծողությունները պետք է պայմանավորվեն բացառապես «փաստերով, օրենքով եւ արդարության անկողմնակալ ձգտմամբ»:

Նա հրաժարվել է պատասխանել Դոնալդ Թրամփ կրտսերի նամակագրության հետ կապված հարցերին` նշելով, որ ցանկացած սպառնալիքներ կամ ցանկացած պետության կողմից ընտրություններին միջամտելու փորձեր ՀԴԲ-ին հետաքրքրության թեման է: