Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ Վալաամում նախագահ Վլադիմիր Պուտինի մեքենայում անհայտ ուղեւոր է եղել: Պեսկովի խոսքով՝ նա անվտանգության ծառայության աշխատակից է եղել, հաղորդում է Life-ը:

«Անվտանգություն»,- հարցին, թե ո՞վ էր նստած Mercedes-ում, հակիրճ պատասխանել է Պեսկովը:

Համացանցում քննարկումների առիթ է դարձել Վալաամից տեսանյութը: Պետության ղեկավարը կղզի է մեկնել երկօրյա այցով: Վալաամի վանք գնալիս Պուտինն ինքն է վարել մեքենան: Իջնելիս Պուտինը բացել է մեքենայի հետեւի դուռը, այդ ժամանակ էլ մի քանի վայրկյան տեսանելի է եղել ուղեւորը: Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել, թե ով էր նստած նախագահի մեքենայում:

Իրականում Վլադիմիր Պուտինը մեքենայից իջնում է վերնաշապիկով, բացում է հետեւի դուռը՝ պիջակը վերցնելու: Այդ ժամանակ մյուս դռնից իջնում է թիկնապահը՝ նախագահի պիջակը ձեռքին: Իսկ մեքենայում մնացած թիկնապայը պարզապես պետության ղեկավարին ասում է, որ պիջակն արդեն իր գործընկերոջ մոտ է: