Թուրքիայի իշխանությունները մեկ տարվա ընթացքում՝ հեղաշրջման փորձից ի վեր, ավելի քան 50 հազար մարդու են ձերբակալել խռովությանը մասնակցության մեղադրանքով: Այս մասին ասված է երկրի արդարադատության նախարարության հայտարարությունում:

«2016 թվականի հուլիսի 15-ից ի վեր FЕТО-ի գործունեության հետաքննության շրջանակում (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության) այդ կազմակերպության գործունեությանը մասնակցության կասկածանքով 169.013 անձ է ձերբակալվել: Արդյունքում 50.210 մարդ կալանավորվել է, այդ թվում՝ 169 գեներալ, 7098 սպա, 8815 անվտանգության ուժերի աշխատակից, 24 նահանգապետ, 73 փոխնահանգապետ»,- ասված է հայտարարությունում: