ԱՄՆ–ում ավելի քան 400 մարդ դատարանի առջեւ կկանգնի առողջապահության ոլորտում 1,3 մլրդ դոլար գումարի խարդախության համար, փոխանցում է AP–ն։
ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի խոսքով՝ սա երկրի պատմության մեջ առողջապահության ոլորտում ամենախոշոր խարդախությունն է։ Նա նշել է, որ որոշ բժիշկներ, բուժքույրեր եւ դեղագործներ «որոշել են խախտել իրենց երդումը՝ ագահությունն իրենց հիվանդներից նախընտրելով»։ Մեղադրյալների թվում են Միչիգանից 4 բժիշկներ, որոնք օպփիումային դեղերի դեղատոմսեր են դուրս գրել, որի կարիքը դեղատոմս ստացողները չեն ունեցել։ Թմրանյութերի տարածման այս սխեմային ավելի քան 120 մարդ է մասնակցել։
Բժշկական ծառայությունների 300 մատակարարներ լիցենզիայից զրկվել են, նրանց արգելվել է մասնակցել առողջապահության դաշնային ծրագրերին։


























