Աբխազիայի իրավապահ մարմինները, որոնք քննում են ռուսաստանցի զբոսաշրջիկների վրա հարձակման եւ նրանցից մեկի սպանության դեպքը, 20 մարդու ստգուգումներ են անցկացնում, հայտնում է «Ինտերֆաքս»–ը՝ վկայակոչելով Աբխազիայի ՆԳՆ–ի մամուլի ծառայությանը։

Օպերատիվ քննչական միջացառումների արդյունքում պարզվել են այս հանցագործության մեջ կասկածվողները, սակայն քննության շահերից ելնելով նրանց տվյալները դեռեւս չեն հրապարակվում։

Երեքշաբթի դիմակավորված եւ հրազենով ու սառը զենքով զինված 2 հանցագործները Աապստա գետի գետաբերանի մոտ հարձակվել են Մոսկվայից հանգստանալու եկած մարդկանց վրա։ Կաբանովը, որ կրծքավանդակին դանակի մի քանի հարված էր ստացել, հիվանդանոցում մահացել է։ Աբխազիայի գլխավոր դատախազության տվյալներով՝ հարձակվողները առեւանգել են տղամարդու կնոջը, նրանց երեխաներին եւ նրանց հետ եղած եւս մեկ կնոջ։ Ավելի ուշ առեւանգվածներն ազատ են արձակվել ։

Աբխազիայի ՆԳՆ–ն մեկ մլն ռուբլու դրամական պարգեւատրում է խոստացել նրան, ով կնպաստի հանցագործների ձերբակալմանը։ Զոհվածի ընտանիքին Աբխազիայի կառավարությունը 500 հազար ռուբլու փոխհատուցում է վճարել։

Այս քրեական գործի քննության ընթացքը համակարգելու համար օպերատիվ շտաբ է ստեղծվել ՆԳՆ ղեկավարության եւ Պետական անվտանգության ծառայության կազմից՝ երկրի գլխավոր դատախազի նախագահությամբ։