Չինաստանի եւ ԿԺԴՀ միջեւ նորմալ առեւտարտնտեսական կապերի պահպանումը չի խախտում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը։ Նման հայտարարություն է արել Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը կայացած ճեպազրույցի ընթացքում՝ մեկնաբանելով երկու երկրների միջեւ շփումները։
Խոսելով հյուսիսկորեական երկաթի հանքանյութի ներմուծման մասին՝ Գեն Շուանը նկատել է, որ Չինաստանն ու ԿԺԴՀ-ն որպես հարեւաններ նորմալ առեւտրատնտեսական կապեր են պահպանում։ Նրա խոսքով, քաղաքացիական կարիքների համար երկաթի հանքաքարի ներմուծումը պատժամիջոցների տակ չի ընկնում։




























