Ռուսաստանը չի աջակցի Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի այն ձեւակերպումներին, որոնցում խոսք կլինի «Վրաստանի հակամարտությունների» մասին: Հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք պատրաստ ենք գագաթաժողովի եզրափակիչ փաստաթղթերում ակտիվորեն եւ մանրամասնորեն աջակցել Ժնեւյան քննարկումներին: Սակայն մենք չենք կարող համաձայնել այն բանի հետ, որ այդ քննարկումները նվիրված են «Վրաստանի հակամարտություններին», ինչն առաջարկում են անել մեր որոշ գործընկերներ»,-«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ ասել է Լավրովը:
Նա նշել է, որ, այսպես կոչված, ժնեւյան փաստաթղթերում, որտեղ Ռուսաստանը, Եվրամիությունը, ԱՄՆ-ը, ԵԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ը հանդես են գալիս որպես միջնորդներ, որպես գործընթացի իրավահավասար մասնակիցներ, Վրաստանի հետ մեկտեղ մասնակցում են նաեւ Աբխազիան ու Հարավային Օսիան:
«Խոսք չի կարող լինել նախկին սահմաններով Վրաստանի տարածքային ամբողջականության մասին»,-հայտարարել է Լավրովը:
Նա նաեւ ասել է, որ ԵԱՀԿ-ին ցնցում է անհրաժեշտ կազմակերպչական համակարգում, առաջին հերթին կանոնադրության եւ այլ հիմնադիր փաստաթղթերի ընդունման գործում:
«Ավելի վաղ ԵԱՀԿ-ն արդեն ստացել էր լուրջ ցնցում, երբ Ռուսաստանի նախագահը նախաձեռնել էր Եվրոպական անվտանգության մասին պայմանագիր մշակել, եւ դա «Կորֆուի գործընթացի»դարձել էր պատճառ, որն ավարտվեց ոչ վատ կոնսենսուսային խորհուրդների մշակմամբ»,-ասել է նա:





























