Թուրքիայում արտակարգ դրություն է սահմանվել քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին ձերբակալելու նպատակով։ Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրք-քրդական հակամարտության փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ տվյալ կուսակցությունը պաշտոնապես ներկայացված էր Թուրքիայի խորհրդարանում եւ իսկապես լուրջ ընդդիմություն էր նախագահ Էրդողանի համար։ 

«Թուրքիայում արտակարգ դրություն սահմանելուց հետո դադարել է գործել սահմանադրության 91-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ դատախազների, նախարարների եւ այլ անձանց ձերբակալությունները պետք է տեղի ունենան դատախազությունից խորհրդարան հարցումների միջոցով։ Իսկ այժմ Էրդողանը գրչի մեկ հարվածով կարող է բանտարկել ցանկացածի»,-հստակեցրեց Հովհաննսիյանը։

Փորձագետի խոսքով՝ ձերբակալվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 15 պատգամավոր։