Լիտվան, որպես ԵԱՀԿ հաջորդ նախագահ, մտադիր է հասնել առաջընթացի ձգձգված հակամարտությունների լուծման գործում, հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
«Մենք տեսնում ենք, որ կան արտաքին եւ ներքին խնդիրներ, կան գլոբալ խնդիրներ, 21-րդ դարի խնդիրներ, բայց այդուհանդերձ, մենք կարող ենք լուծել արտաքին խնդիրները՝ ինչպիսիք են ձգձգված հակամարտությունները»,- հայտարարել է Գրիբաուսկայտեն Աստանայում ընթացող ԵԱՀԿ գագաթաժողովի ըթնացքում:
«Մի շարք պետություններ ցույց տվեցին, թե որքան ցավոտ են այդ խնդիրները, եւ կարծում եմ՝ մեր կազմակերպությունն ի վիճակի է օգնություն ցուցաբերել, կարող ենք առաջընթացի հասնել Մոլդովայում, Վրաստանում, Լեռնային Ղարաբաղում»,- հավելել է նա:
Գրիբաուսկայտեն հաղորդել է, որ իր նախագահության ընթացքում Լիտվան ձգտելու է «հատուկ շփում հաստատել այդ երկրների հետ, լսել բոլոր կողմերին՝ առաջընթացի հասնելու այդ խնդիրների լուծման հարցում»:
Լիտվան 2011թ. դառնալու ԵԱՀԿ նախագահը՝ փոխարինելով Ղազախստանին:





























