Եթե հաջորդ ընտրություններում հասարակությունն իր իրավունքին փորձի տեր լինել, ուրեմն «Ժառանգությունը» կկարողանա մեծամասնություն կազմել խորհրդարանում: Այս մասին դեկտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, սոցապ նախկին նախարար Կարինե Հակոբյանը՝ անդրադառնալով հաջորդ խորհրդարանում «Ժառանգության» լինել-չլինելու մասին կանխատեսումներին:
Ինչ վերաբերում է «Ժառանգությունից» այլ կուսակցություններ «մարդ փախցնելու», կուսակցության անդամներին «վերբովկա անելու» մասին խոսակցություններին, Հակոբյանը նշեց. «Կան մարդիկ, ովքեր նստած ինտրիգներ են հրահրում եւ լրատվությանը տրամադրում: Այսպիսով կարծես զբաղեցնում են հասարակությանը եւ փորձում են պղտորել առանց այն էլ պղտոր քաղաքական ջուրը»: Հակոբյանը նշեց նաեւ, որ այս պահին Հայաստանին մտահոգող թիվ մեկ խնդիրը ոչ թե այս կամ այն կուսակցությանը խորհրդարան անցկացնելու հարցը պետք է լինի, այլ երկրի անկախությունը պահպանելը:



























