Առնվազն 12 մարդ է վիրավորվել Գվատեմալայի անչափահասների Las Gaviotas ուղղիչ կենտրոնում խռովության հետեւանքով: Այս մասին հայտնել է նախագահի վարչակազմին առընթեր սոցիալական բարեկեցության քարտուղարության ներկայացուցիչ Փամելա Մոթթան:

Խռովության թեժ պահին 11 մարդ փորձել է փախուստի դիմել, սակայն շուտով բռնվել է, փոխանցում է Prensa Libre պորտալը:

«Խումբ է ստեղծվել կենտրոնի ղեկավարության եւ դեռահասների միջեւ երկխոսության համար: Ազգային քաղաքացիական ոստիկանությունը եւ քարտուղարությունը ներկայումս աշխատում են շենքի վերահսկողությունը վերականգնելու համար»,- հայտարարել է Մոթթան: