Թուրքիայում շարունակվում է զանգվածային ջրհեղեղը։ Այդ երկրի իշխանությունների տվյալների համաձայն, աղետն արդեն ութ մարդու մահվան պատճառ է դարձել։ Եվս մի քանի մարդ համարվում է անհետ կորած։ Ստամբուլի արվարձանները լիովին հայտնվել են տարերային աղետի ճիրաններում։ Այնտեղ ջրի տակ են անցել մի քանի հազար տներ, քանդվել են կամուրջներ, ջուրը սրբել տարել է ճանապարհները։ Երկիրը Հունաստանին ու Բուլղարիային կապող խոշոր ավտոմայրուղիները փակվել են։ Տասնյակ մեքենաներ հայտնվել են ծովում ջրի հուժկու հոսքի հետեւանքով։

Տուժած շրջաններից մարդկանց տարհանում են ուղղաթիռներով։ Աղետի դեմ պայքարում են ոչ միայն փրկարարները, այլեւ թուրքական բանակի ստորաբաժանումները։ Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների, եղանակի լավացում կարելի է սպասել միայն մի քանի օրից,- հաղորդում է «Վեստի»-ն։