Իսպանիայում գողացել են մի մեքենա՝ Պիկասոյի, Բոտերոյի եւ Չիլյիդայի նկարներով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 5 մլն եվրո:

Երեք անհայտ անձ մուտք են գործել Խետաֆե քաղաքում գտնվող պահեստ, որտեղ կանգնած է եղել բեռնատարը՝ նկարիչների ավելի քան 20 գործերով: Դրանք բերում էին Քյոլնից եւ հանձնվելու էին Մադրիդի ու Բարսելոնի վեց թանգարաններին:

Իսպանիայի տարածքում սա արվեստի գործերի ամենախոշոր գողության փաստն է: