Չինաստանը Հյուսիսային Կորեային կոչ է արել հարգել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը եւ դադարեցնել բոլոր գործողությունները, որոնք կարող են Կորեական թերակղզում լարվածությունը մեծացնել Փհենյանի կողմից միջմայրացամաքային բալիստիկ հրթիռի արձակումը կատարելուց հետո, փոխանցում է Reuters-ը:

Չինաստանը նաեւ հույս ունի, որ բոլոր կողմերը զգույշ կգործեն իրավիճակի թեժացում թույլ չտալու համար, նշված է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: