Թուրքիայում ձերբակալվել է Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կռված բրիտանացին, փոխանցում է BBC-ն։
Աղբյուրի տվյալներով՝ նախկին զինծառայող Ջո Ռոբինսոնը, որը Սիրիայում կռվել է ԻՊ-ի դեմ YPG քրդական ինքնապաշտպանական ջոկատների կազմում, ձերբակալվել է թուրքական Դիդիմ հանգստավայրում հարսնացուի եւ վերջինի մոր հետ միասին։
Ռոբինսոնը սոցկայքերում հրապարակել է Սիրիայում եղած ժամանակ քուրդ ապստամբների հետ իր լուսանկարները, նա նաեւ իր փորձի մասին պատմել է լրատվամիջոցներին, ինչն էլ, ըստ երեւույթին, ձերբակալության պատճառ է դարձել։ Նշվում է, որ հարսնացուին եւ Ռոբինսոնի ապագա զոքանչի բաց են թողել, բայց նա ինքը ձերբակալված է եւ երկուշաբթի դատարանի առջեւ կկանգնի։


























