Թուրքիայի Բաթման քաղաքի օդանավակայանում ձերբակալվել է քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության կին պատգամավոր Այշե Աջար Բասարանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ HDP-ի կին պատգամավոր Այշե Աջար Բասարանը Բաթմանի օդանավակայանից փորձել է Անկարա մեկնել, որի ժամանակ էլ ոստիկանությունը ձերբակալել է նրան։

Որպես ձերբակալման պատճառ, կին պատգամավորին հայտնել են դատարան չներկայանալը։

Նշենք, որ քրդական կուսակցության պատգամավորների մի մասին մեղադրանք է առաջադրված «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» կամ «ահաբեկչական կառույցի օգտին քարոզչություն անելու» մեղադրանքներով։