Նոյեմբերի 30-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել 20-ամյա մի երիտասարդ։ ՔԿՀ խոսնակ Արսեն Բաբայանը հաստատել է, որ նման դեպք տեղի է ունեցել, սակայն հրաժարվեց մանրամասներ հաղորդել՝ ասելով, որ այս պահին նախաքննություն է գնում, չեն կարող գործի հետ կապված մանրամասներ տալ։
Թերթին հասած տեղեկություններով, երիտասարդը մեկուկես տարի է՝ նստած է, եւ նրա ազատ արձակմանը մնացել էր դրանից քիչ պակաս ժամանակ։ Նրան ճանաչողներն ասում են, որ խաղաղ եւ հանդուրժող տղա էր, միայն մայր ուներ, եւ քիչ հավանական է, որ կամովին գնար նման քայլի։ Մանավանդ ինքնասպանության տարօրինակ եղանակ է ընտրել, ըստ պաշտոնական վարկածի՝ նա սավանի միջոցով մի կերպ իրեն խեղդել է ջեռուցման մարտկոցից կախվելով, ինչն այնքան էլ հեշտ չէ իրականացնել։ Այնպես որ, կարելի է խոսել ոչ թե ինքնասպանության, այլ սպանության մասին։




























