Փարիզում 90 տարեկանում մահացել է ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղ, դերասանուհի Ժաննա Մորոն, հայտնում է RFI-ն։
Փարիզի ութերորդ օկրուգի քաղաքապետ Ժաննա դ՝Օտսերը հայտնել է, որ դերասանուհուն հայտնաբերել են մահացած նրա տանը։ Ըստ երեւույթին նա մահացել է բնական պատճառներով։
Ժաննա Մորոն, որին հաճախ անվանում էին «ինտելեկտուալ կանացիության իդեալ» ստացել է դասական թատերական կրթություն։ 1947-ին 19-ամյա Ժաննա Մորոն ընդգրկվել է Քոմեդի Ֆրանսեզի թատերախմբում ու դարձել ամենաերիտասարդ դերասանուհին խմբի 300 տարվա պատմության մեջ։
Ժաննա Մորոյի մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերից են Լուի Մալյի «ՍԻրեկանները», Ժան Լյուք Գոդարի «Կինը մնում է կին», Ֆրանսուա Տրյուֆոյի «Ժյուլն ու Ջիմը», «Հարսնացուն սեւազգեստ էր», նաեւ Միքելանջելո Անտոնիոնիի «Գիշեր», Լուիս Բունյուելի «Սպասուհու օրագիրը» ֆիլմերը։




























