Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դեկտեմբերի 2-ի երեկոյան՝ ԵԱՀԿ գագաթաժողովից վերադառնալուց հետո այցելել է «Թբիլիսի Մարիոթ» հյուրանոց եւ մասնակցել է հրեական Հանուկա տոնին: Նա մոմ է վառել տոնի կապակցությամբ:

«Հրաշալի ավանդույթ է, որն անձամբ ինձ համար լուսավորում է կյանքի ճանապարհը, քանի որ սա լուավոր տոն է: Այն ողջ մարդկության համար ճանապարհ է լուսավորում: Մեզ համար վրաց-հրեական մշակույթը անբաժանելի է համազգային մշակույթից, որով մենք շատ հպարտ են եւ ուզում ենք, որ այդ կապերը ոչ միայն չկտրվեն, այլեւ զարգանան: Ես բազմիցս ասել եմ Իսրայելում մեր մեծ սփյուռքին, որ իրենց տունն այնտեղ է եւ այստեղ»- ասել է Սահակաշվիլին, հաղորդում է «Գրուզիա-Online»-ը: