Սյունիքում վերսկսվել են ուրանի հանքաքարերի որոնման աշխատանքները: Այս մասին «Էկոլուր»-ին տեղեկացրել է Կապանի «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը:
Հիշեցնենք, որ ուրանի որոնման աշխատանքները դադարեցվել էին, երբ սույն թվականի հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը այրվել էր ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների համար տեղադրված հորատող սարքը:
Հայաստանում ուրան է որոնում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն:




























