Wikileaks կայքը կրկին անհասանելի է օգտագործողների համար։ Ինչպես հայտնվում է նախագծի Twitter-ի միկրոբլոգում, wikileaks.org դոմենն «սպանված է ամերիկյան everydns.net սերվիսի կողմից»։
Պենտագոնի եւ ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթեր հրապարակած wikileaks.org կայքէջի աշխատանքներն արդեն մի քանի անգամ ժամանակավորապես դադարեցվել են։
Wikileaks-ն օգտագործում էր շվեդական PRQ պրովայդերի հզորությունները։ Աշխատանքների դադարեցման պատճառով Wikileaks-ի հիմնադիրը ստիպված է եղել տվյալների մի մասը տեղափոխել ամերիկյան Amazon Web Services սերվերի վրա։
Սակայն տվյալներն այնտեղ գոյություն են ունեցել միայն մեկ օր։ Պատճառն ԱՄՆ-ի, մասնավորապես Կոնգրեսի կողմից եղած ճնշումներն են եղել։





























