«Առավոտ» թերթը գրում է. «Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում ճգնա-ժամային նոր փուլի պայմաններում Հայաստան-ԱՄՆ, ինչպես նաեւ Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբե¬րություններում վերջին մի քանի շաբաթներին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել: ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա՝ վերջերս Կոնգրեսում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝ հաղորդում էր «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ պետքարտուղարի օգնա¬կանի պաշտոնակատար Ջոն Հեֆերնը, որը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից է, 2011- 2014-ը Հայաստանում ԱՄՆ դեսպան էր: Կոնգրեսում լսումների ընթացքում պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին՝ նշել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարեւորագույն ներուժ. «Մենք ցանկանում ենք օգնություն տրամադրման հիմնված վրա մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՛ հասնելով առեւտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»: Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ 2015թ. մայիսին կնքված հայ-ամերիկյան առեւտրի եւ ներդրումների պայմանագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
ԱԱՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էներգետիկ ոլորտներում՝ կոնգրեսականներին ասել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մարգոթ էլիսը. «Դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ոչ միայն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաեւ հնարավորություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել եւ զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























