Համացանցում հայտնվել է «Գահերի խաղը» սերիալի 7-րդ եթերաշրջանի չորրորդ դրվագը, հայտնում է The Verge-ը։
Պարբերականը նշում է, որ դրվագը ցածրորակ տարբերակով է հայտնվել համացանցում ու «ներքին գործածման համար» նշումով։
Դրվագի պաշտոնական առաջնախաղը նշանակված է օգոստոսի 6-ին։
Մինչ այդ Entertainment Week պարբերականը հայտնել էր, որ HBO ալիքը ենթարկվել է հաքերական հարձակման, որի արդյունքում չարագործները ձեռք են բերել «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր եթերաշրջանի չորրորդ դրվագը։ Հաքերները հայտնել են, որ իրենք ընդհանուր առմամբ ձեռք են բերել հեռուստաընկերության 1․5 տբ տվյալներ մուտք գործելու հնարավորություն։ «Գահերի խաղը» դրվագից բացի չարագործները համացանցում են տեղադրել նաեւ «Խաղացողները» ու «Սենյակ 104» հեռուստասերիալի հաջորդ դրվագները։ Հեռուստաալիքը հաստատել է կիբերհարձակման փաստն ու սկսել է հետաքննել միջադեպը։




























