Ռուսական ներդրումային «Տրոյկա Դիալոգ» ընկերության գլոբալ շուկաների վարչության ղեկավար Փիթեր Գավամին այսօր՝ դեկտեմբերի 3-ին ձերբակալվել է Նյու Յորքում՝ խարդախության կասկածանքով։ Քննության նյութերում ասվում է, որ ֆինանսիստը կասկածվում է 10-ամյա վաղեմության խարդախությունների համար, երբ նա աշխատում էր շվեյցարական UBS բանկում եւ մանիպուլյացիներ էր կատարում մունիցիպալ արժեթղթերից ստացված գումարներով։
Գավամիին սպառնում է 20 տարվա ազատազրկում եւ 250 հազար դոլար տուգանք։ Նա «Տրոյկա Դիալոգ»-ում աշխատում է 2009 թ. սեպտեմբերից, ուր հայտնվել է Standard Bank-ից։
Հիշեցնենք, որ «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիրը ռուսաստանաբնակ Ռուբեն Վարդանյանն է։




























