Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի թոռը, որը Բաքվի կենտրոնում սարսափելի վթար էր կազմակերպել, ավտոմեքենաների շքեղ հավաքածու ունի։

Տնտեսագետ Գուբադ Իբադողլիի հաշվարկներով, Ալի Հասանովի թոռան՝ Նաի լ Ալահվերդիեւի մեքենաների հավաքածուն մոտ 1․8 մլն դոլար արժե։

Տնտեսագետի հաշվարկներով, նման հավաքածու ձեռք բերելու համար միջին աշխատավարձ ստացող մարդը պետք է առնվազն 326 տարի աշխատի։ Իսկ փոխվարչապետի աշխատավարձի դեպքում՝ 83-129 տարի ։

Նաիլ Ալլահվերդիեւի մեքենաների հավաքածուն ներառում է Mercedes G Wagon Brabus, Mercedes G, Mercedes-Benz SLS, Mercedes-Benz AMG GT S, Aston Martin, Porsche , Audi Q-7, Bentley Continental GT։