Հայաստանի կառավարությունն օգոստոսի 10-ի նիստում հաստատել է հաշմանդամ զինծառայողների եւ զոհվածների ընտանիքներին բնակարանով ապահովելու կարգը:
Առաջնահերթության կարգով բնակարաններ կտրամադրվեն զոհված զինծառայողների ընտանիքներին, ինչպես նաեւ 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամ զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին, եթե նրանք բնակարան չունեն կամ ապրում են վթարային շենքերում:
Միաժամանակ, նրանք չեն կարողանա բնակարան ստանալ, եթե վաճառել են ունեցածը (վաղեմության ժամկետը 5 տարի է):




























