«Սեկվոյա» ազգային պարկում զբոսնող երկու զբոսաշրջիկներ հանդիպել են լեռնային առյուծի (պումա)։ Կենդանու տեսագրությունը հրապարակվել է ABC News-ի Twitter-ի էջում։ Մեկ օրում տեսագրությունն ավելի քան 3.8 հազար like է հավաքել։

Այցելուների երկխոսությունից կարելի է հասկանալ, որ գիշատչի հետ հանդիպումից հետո նրանք որոշել են թաքնվել ու չսադրել նրան։