Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հեռախոսային զրույցի ընթացքում շնորհավորել է ղազախստանցի գործընկերոջը՝ Նուրսուլթան Նազարբաեւին փայլուն հաջողության՝ ԵԱՀԿ գագաթաժողովի անցկացման կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» ՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ընդգծվել է, որ գագաթաժողովն ավարտվել է կարեւոր քաղաքական փաստաթղթի՝ Անվտանգության շինարարության հռչակագրի ընդունմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նազարբաեւն իր հերթին շնորհավորել է ֆուտբոլի աշխարհաի 2018թ. առաջնությունն անցկացնելու իրավունքը նվաճելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում, որին մասնակցել է նաեւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, քննարկվել են մի շարք արդիական տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:





























