Թուրքական Թոքքաթ քաղաքում դեկտեմբերի 3-ի երեկոյան տեղի ունեցած ավտովթարի արդյունքում 1 մարդ զոհվել է,  13-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Ականատեսների խոսքով, կառավարումը կորցրած բեռնատարը մեծ արագությամբ բախվել է Բեհզաթ փողոցի սրճարանին: Մեքենան փլուզել է շինության պատն ու ճզմել այցելուներին: Նախնական վարկածով չեն աշխատել մեքենայի արգելակները:

Սրճարանի տերը՝ 55-ամյա Քյամիլ Փոլաթտ ստացած վնասվածքներից մահացել է տեղում: Դեպքի վայր ժամանած բժիշկները վիրավորներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց:

Փաստի առիթով հետաքննություն է ընթանում: