«Բոկո Հարամի» մահապարտ ահաբեկիչների մեծ մասը կանայք ու երեխաներ են, այս մասին են վկայում ԱՄՆ Ռազմական ակադեմիային կից ահաբեկչության դեմ պայքարի հետազոտության արդյունքները, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նիգերիայում գործում է «Բոկո Հարամ» իսլամական արմատական խմբավորումը, որի զինյալները դեմ են կրթության արեւմտյան մոդելին ու փորձում են շարիաթ հաստատել ամբողջ երկրում։ Խմբավորումն է պատասխանատու ահաբեկչությունների մեծամասնության համար, որոնք կանոնավոր կերպով կազմակերպվում են՝ Նիգերի, Քամերունի ու Չադի կողմից խմբավորման դեմ ուղղված ռազմարշավին ի պատասխան։

«Մեր տվյալները վկայում են այն մասին, որ 2011 ապրիլի 11-ից մինչեւ 2017-ի հունիսի 30-ը «Բոկո Հարամը» 434 մահապարտներ է ուղարկել 247 տարբեր նպատակներ համար։ Այդ մահապարտների առնվազն 56 տոկոսը կանայք են եղել ու առնվազն 81 մահապարտ երեխա կամ դեռահաս է եղել»,- ասվում է հետազոտության մեջ։

 CNN-ի փոխանցմամբ, կանանց թվի աճը մահապարտների շարքերում սկսվել է Չիբոկում 276 նիգերիացի աշակերտուհիների առեւանգումից հետո։

«Սա պատմության մեջ առաջին ահաբեկչական խմբավորումն է, որը ավելի շատ կին մահապարտներ ունի, քան տղամարդ, ու նաեւ առաջինը՝ երեխա մահապարտների թվով»,- նշել է Ուորները։ Ըստ հետազոտության հեղինակների՝ կանանց ու երեխաներին օգտագործելու համար մի քանի պատճառներ կան։ Նրանց ավելի քիչ են խուզարկում, նաեւ նրանց ավելի հեշտ է ահաբեկելով կամ «ուղեղների լվացման» մեթոդով ստիպել անդամակցել կազմակերպության շարքերին։