Երկուշաբթի օրը Վերահսկիչ պալատում քննարկվելու են Սոցիալական պետական ծառայությունում հայտնաբերված խախտումները: Հիշեցնենք, որ խոսքը կենսաթոշակների վճարման հետ կապված խախտումների եւ չարաշահումների մասին է:

Այդ քննարկմանը մասնակցելու է նաեւ ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Թերթին հասած տեղեկություններով, նա իր մտերիմների նեղ շրջանակում խոստացել է իր համար «տհաճ ելքի դեպքում ավելի սենսացիոն հայտարարություն անել, քան Սպարտակ Մելիքյանը»: Ընդ որում, երբ նրան հիշեցրել են, թե ինչ բախտի արժանացավ Մելիքյանը եւ ինչպես իր հայտարարությունն ուղղվեց իր իսկ դեմ, ասել է, որ ինքն այնքան միամիտ չէ, որ առանց ապացույցների նման բան հայտարարի՝ «ապացույցը մի զանգից հետո կհայտնվի  youtube-ում»,- սպառնացել է Խաչիկյանը: