Աստանայում կայացել է ՎՈՒԱՄ-ի արտգործնախարարների խորհրդի 13-րդ նիստը:

Այն տեղի է ունեցել ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակնeրում, որին մասնակցել են Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, Մոլդովայի ԱԳ փոխնախարար Անդրեյ Պոպովը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Պավել Կլիմկինը, ՎՈԻԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչլաշվիլին:

Խորհուրդն ընդունել է կազմակերպության գործողությունների իրականացման պլանը մինչեւ 2010 թվականի ավարտը, քննարկել փոխգործակցությանը վերաբերող հարցեր: ՎՈՒԱՄ-ում քննարկել են ՄԱԿ-ի` ձգված հակամարտությունների մասին բանաձեւի նախագիծը:

Կազմակերպությունը դրական է գնահատել «ՎՈՒԱՄ-Ճապոնիա» զբոսաշրջային համատեղ արտադրանքի առաջմղումը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների համատեղ գործողությունների անցկացումը:

ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսվում է անցկացնել 2011 թվականի հունվար-փետրրվար ամիսներին: