Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից օգոստոսի 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 20 դեպքից բացահայտվել է 16-ը։

Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:

Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, յուրացման կամ վատնման, պաշտոնական լիազորությունների չարաշահման, խուլիգանության եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: