Երեւանի քաղաքապետարանը քննարկում է նոր տրոլեյբուսային երթուղի ներդնելու հարցը: Օգոստոսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը:

Նրա խոսքով՝ գործող մալուխային ցանցը, ամեն դեպքում, ծրագրվում է թարմացնել: Բայց քննարկվում է նաեւ Դավիթաշենում երթուղու ներդրման հարցը, արտեղից այն կմիավորվի Կոմիտասի պողոտային եւ մայրաքաղաքի ընդհանուր տրոլեյբուսային ցանցին:

Համապատասխան վարկային ծրագրի նախագիծը կազմում են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ: