Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը դեկտեմբերի 2-ին հանդիպել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ «Մաքուր նրբանցքում» գտնվող պատրիարքական նստավայրում:

Դիմելով հյուրին` պատրիարքը  մասնավորապես ասել է. «Դուք Գյումրիի (Ալեքսանդրապոլի)պատմական վայրի քաղաքապետն եք, որտեղից էլ առանձնահատուկ կերպով սկսել է մեր ազգերի ընկերությունը, փոխգործակցությունը, համատեղ պայքարը, որը հանգեցրեց նրան, որ հայ ժողովուրդը խուսափեց մահվան սպառնալիքից, եւ սկսվեց մեր կյանքը համատեղ պետությունում; Այսօր Հայաստանը ինքնիշխան պետութուն է, սակայն մեր ընկերությունը եւ եղբայրական հարաբերությունները շարունակվում են»:

Պատրիարքի խոսքով՝ «Եւ՛Գյումրի քաղաքը եւ՛  եկեղեցիները, եւ «Պատվո բլուրը» կարեւոր դեր են խաղում հայ եւ ռուս ժողովդրի եղբայրական հարաբերություններում:

Գյումրու քաղաքապետը ներկայացրել է քաղաքի պատմությունը` նշելով, որ ներկայումս նրա շատ բնակիչներ առաջարկում են քաղաքին վերադրաձնել Ալեքսանդրապոլ անվանումը: 1837 թվականին Գյումրիի տարածքում կառուցվել է ռուսական ամրոց: Նույն այդ տարում Գյումրի է այցելել Նիկոլայ առաջինը: Քաղաքն այդ ժամանակ վերանվանվել է Ալեքսանդրապոլ նրա կնոջ` Ալեքսանդրա Ֆյոդորովնայի պատվին: 1840 թվականին  Ալեքսանդրապոլը ստացել է քաղաքի պաշտոնական կարգավիճակ:

Ղուկասյանը Նորին Պայծառափայլությանն ասել է, որ սկսվել է Սուրբ Արսենիի   ուղղափառ տաճարի վերակառուցման աշխատանքները: Տաճարը փակվել էր 1930-ական թվականներին եւ վերածվել ակումբի, իսկ զանգակատունը պայթեցվել էր: Այսօր Գյումրի քաղաքում կան երկու ռուսական տաճարներ, մեկը Սուրբ տառապյալ Ալեքսանդրա թագուհու տաճարն է մեծ ամրոցի տարածքում եւ Միքայել հրեշտակապետինը` Պատվո բլրի վրա:

Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Գյումրիում ռուսական 102 ռազմական բազայի զինծառայողների հոգեւոր սննդի հարցերը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ 102 ռազմական բազայի հրամանատարի օգնականը՝ եկեղեցական սպասավոր Անդրեյ Վացը: