Հայաստանի ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 3-ին, ժամը 22.30-ին,, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 17 շենքի մոտից, տաքսի ծառայություններից մեկի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել այդ ավտոմեքենայի վարորդ, 1956 թ. ծնված Սամվել Մ.-ին, ուղեւորներ, 1974 թ. ծնված Գեղամ Բ.-ին, 1956 թ. ծնված Գագիկ Գ.-ին, իսկ 1979 թ. ծնված Գագիկ Մ.-ն դիմել է փախուստի:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկելու պահին Գագիկ Գ.-ն դեն է նետել 2,5 մլ-անոց ներարկիչը՝ 0,5 մլ թափանցիկ հեղուկով:

Ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել են ներարկիչներ եւ «Պիպոլեֆենին» գրառմամբ սրվակ:

Նույն օրը, ժամը 23.00-ին Գագիկ Մ.-ն ինքնակամ ներկայացել է Մարաշի բաժանմունք:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն: