Մոսկվայում կալանավորվել են երեք տաջիկներ՝ ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով։ Դավլաթեր Խոջիեւը, Սուլայմոն Բուրխոնովն ու Սիեվուշ Դավրոնզոգը կալանքի տակ կմնան մինչեւ հոկտեմբերի 11-ը, հայտնում է Ինտերֆաքսը։

Դատարանում Դավրոնզոդն ու Բուրխոնովը ընդւոնել են իրենց մեղավորությունը։ Խոջիրը թարգմանչի միջոցով հայտնել է, որ «իրեն կանչել են», բայց ինքը «չէր ցանկանում», նաեւ հավելել է, որ զղջում է տեղի ունեցածի համար։ Բոլոր երեք կալանավորվածներին կասկածում են ահաբեկչություն ծրագրելու ու պայթուցիկ նյութերի ապօրինի պահման մեջ։

Դեռ հայտնի չէ, արդյոք քննությունը կմիջնորդի չորրորդ կասկածյալի՝ Ռուսաստանի քաղաքացու կալանավորման մասին։ Նրա անունը չեն բացահայտում։

Օգոստոսի 14-ին Անվտանգության դաշնային ծառայությունը հաշվետու է եղել մոսկովյան շրջանում մի շարք ահաբեկչությունների կանխման մասին։ Հայտնում են, որ ահաբեկիչների խումբը պայթյուններ էր ծրագրում տրանսպորտում ու առեւտրի կենտրոններում։ Չորս կասկածյալներից երկուսին ԱԴԾ-ում մահապարտ են անվանել։