Բրազիլիայի կառավարությունը Պաղեստինյան պետությունը ճանաչել է 1967-ի սահմաններով։ Համապատապատասխան ծանուցումը դեկտեմբերի 3-ին տեղադրվել է բրազիլական արտգործնախարարության պաշտոնական կայքէջում։
Ինչպես հայտնել է Associated Press-ը, սա հեռացող նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի՝ Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի խնդրանքի պատասխանն էր։ Նման խնդրանքով Աբասը բրազիլական ղեկավարությանը դիմել էր 2010 թվականի նոյեմբերի 24-ին։
Դեկտեմբերի 1-ին Լուլա դա Սիլվան նամակ է ուղարկել Աբասին, որում հույս է հայտնել, որ «Բրազիլիայի կողմից Պաղեստինի սահմանների ճանաչումը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը»։
Բրազիլիայի ԱԳՆ վարկածով, Բրազիլիայի հայտարարությունը չի հակասում ՄԱԿ-ի բանաձեւերին։ Այս կերպ, Բրազիլիան միացել է Պաղեստինը ճանաչած երկրների թվին։
Այդ երկրների թիվը հասնում է հարյուրի։ Դրանք բոլոր արաբական երկրներն են, աֆրիկյան եւ Արեւելյան Եվրոպայի մի շարք պետություններ, հայտնում է MIGnews.com-ը։




























