2008 թվականին  Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ պաշտոնատար անձինք հակառակ կարծիքներ են արտահայտել Կիպրոսի Հանրապետությունում լրտեսական նպատակներով ռազմաօդային բազայի տեղակայման շուրջ, հայտնում է Wikileaks-ը։

Ինչպես հայտնում է բրիտանական The Guardian-ը, Լոնդոնը չի ցանկացել մասնակցել ամերիկյան լրտեսական առաքելությանը՝ վախենալով «անցանկալի հետեւանքներից»։ Լոնդոնի խնդրանքները՝ դադարեցնել ԱՄՆ լրտեսական առաքելությունները, կատաղեցրել են ամերիկացիներին։

Համաձայն Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերի՝ բրիտանացիները անհանգստացել են հատկապես ԱՄՆ-ի կողմից U2 ինքնաթիռներով իրականացվող լրտեսական առաքելությունից, որը նպատակ ուներ հետեւել լիբանանյան, թուրքական եւ իրաքյան բանակներին։ Ինչպես ճշգրտում է Guardian-ը, այս տեղեկությունը ստացվել է ամերիկյան դիվանագիտական նամակագրությունից, որից էլ հետեւում է, որ բրիտանացի պաշտոնյաները մանրամասն պարզաբանումներ   են պահանջել Կիպրոսի տարածքում բրիտանական ռազմաբազայի տարածքից դուրս կատարված առաքելության մասին։