Լրատվամիջոցները հայտնել են «Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումների մեկնարկի օրը։ Իսկ թե երբ տեղի կունենա 8-րդ մասի պրեմիերան, դեռ հայտնի չէ, հաղորդում է Independent-ը։

Նախ դերասան Նիկոլա Քոսթեր-Վալդաուն (Ջեյմի Լանիսթերի դերակատարը) հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ նկարահանումները պետք է մեկնարկեն 2017 թվականի հոկտեմբերին։ Հետո այդ տեղեկությունը հաստատել է  Entertainment Weekly պարբերականը։

Յորթերոդ եթերաշրջանի շուրջ աշխատանքները սկսվե են 2016 թվականի սեպտեմբերին։ Առաջին վեց եթերաշրջանների պրեմիերաները տեղի են ունեցել գարնանը, իսկ յորթերորդինը տեղափոխեցին ամառ։ Վերջին սերիան եթերում կհեռարձակվի օգոստոսի 27-ին։