Իսրայելի առաջատար իրավապաշտպան կազմակերպություններից մեկը` «Բ’Ցելեմ»-ը, տվյալներ է հրապարակել Պաղեստինա-իսրայելական պատերազմում պաղեստինցիների կրած կորուստների վերաբերյալ: Ըստ այդմ, նշվում է, որ ողջ պատերազմի ընթացքում զոհված մոտ 1400 պաղեստինցիների կեսից ավելին քաղաքացիական անձինք էին, այդ թվում 252-ը` 16 տարեկանից ցածր տարիքի երեխաներ: Կազմակերպության` ամիսներ տեւած հետազոտության արդյունքները հերքում են պաշտոնական Թել Ավիվի պնդումները, թե զոհվածների մեծ մասը զինյալներ էին:
Իրավապաշտպանները ակնկալում են, որ իրենց զեկույցը կստիպի Իսրայելի կառավարությանը անկախ հետաքննություն սկսել անցած տարեվերջին եւ այս տարվա սկզբին Գազայի հատվածում իսրայելական ուժերի իրականացրած ռազմական գործողությունների հետեւանքների առնչությամբ:



















