ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 24-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ երկրի Անկախության օրվա առթիվ:

Նշենք, որ 1991 թ.-ի օգոստոսի 24-ին Ուկրաինայի Գերագույն Ռադան ճանաչեց Ուկրաինայի անկախությունը եւ 1991 թվականի դեկտեմբերի 1-ին «Ուկրաինայի անկախության ակտը» դրվեց համաուկրաինական քննարկման: