Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները դեկտեմբերի 3-ին՝ ժամը 16։50-ին, ՌԴ Կալուգայի մարզի ՆԳՎ կողմից 2009 թ. սեպտեմբերից ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը) 2-րդ մասի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 51-ամյա Անտոն Բ.-ին հայտնաբերելու համար գնացել են նրա տուն։
Ոստկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ պահին տանը գտնվել է նրա ընկերը` 44-ամյա Վարդգես Մ.-ն, ում մոտ հայտնաբերվել է 1 լ տարա՝ դեղին լուծույթով և 6 մլ-անոց ներարկիչ՝ բաց գույնի լուծույթով:
Վարդգես Մ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածն ինքն է պատրաստել դեղամիջոցից՝ որպես թմրամիջոց օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Անտոն Բ.-ին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Կատարվում է հետաքննություն:



























